«Մաքսային միության անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում»
06/09/2013 13:48

«Մաքսային միության անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը կայացվել է Մոսկվայում` շատ կարճ ժամակահատվածում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հայաստանի անդամակցությամբ, ըստ նրա, Ռուսասստանը քաղաքական քարտ ձեռք բերեց. Հայաստանի հետ ունենալով 1 մլրդ դոլարի շրջանառություն, տնտեսական հատվածը մեծ դեր չէր խաղում, այստեղ խոսքը քաղաքականության մասին է: Ռուսաստանը կորցրել է Աֆղանստանը, Իրաքում և հնարավոր է Սիրիայում իր դերակատարումը, և այս համատեքստում պետք է դիտարկել ՌԴ-ի ցանկությունը` Հայաստանին տեսնել Մաքսային միության մեջ:

Նա հիշեցրեց, որ նախօրեին էկոնոմիկայի նախարարությունում քննարկում էր կազմակերպված, որին ներկա էին Մաքսային միության ներակայացուցիչներ:

Տնտեսագետը հասկացել է, որ ներկայումս Մաքսային միությունը ձևավորում են նույն Խորհրդային միության գաղափարներով և գործելակերպով անձինք. «Զգացվում էր Խորհրդային միության շունչը»:

Գ. Մակարյանը պարզապես ակնկալում է և կարճաժամկետ, և երկարաժամկետ հատվածում Հայաստանը օգուտ քաղի մաքսային միությանը անդամակցելուց: Տնտեսական բլոկի շուրջ քննարկումներին նա ենթադրում է նաև բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ:
 

«Մաքսային միության անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում»