Կիրո Մանոյան. Եվրամիության համաձայնագրերը մեզ համար անորոշ են
06/09/2013 14:02

Կիրո Մանոյան. Եվրամիության համաձայնագրերը մեզ համար անորոշ են

Խնդիրը ոչ այնքան Մաքսային միությանը միանալու մասին որոշման մեջ է, որքան այդ որոշման կայացման ձևի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանի կարծիքով` այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը և վերադարձել է Խորհրդային Միություն.

«Սա չի նշանակում, որ վաղն առավոտյան մենք Մաքսային միության անդամ ենք դառնալու: Ուղղակի սխալ կար որոշման կայացման ձևի մեջ: Նախ և առաջ հայաստանյան հասարակության հետ ոչ մի նախապատրաստական աշխատանք չտարվեց, բացի այդ, որոշումը անակնկալ եղավ բոլորի համար, քանի որ կայացվեց հենց Մոսկվայում»,- ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Եվրամիության համաձայնագրերին` Կիրո Մանոյանը դրանք անվանեց անորոշ.

«Բանն այն է, որ դրանք չեն հրապարակվում ու մենք չգիտենք, թե ինչ պարտադրանքներ կան դրանցում Հայաստանի համար: Մասնավորապես` ԼՂՀ հարցի հետ կապված»:


 

Կիրո Մանոյան. Եվրամիության համաձայնագրերը մեզ համար անորոշ են