.jpg)
Այսօր ՀՀ ԶՈՒ ինժեներային զորքերի օրն է
Արդեն 13 տարի է, ինչ սեպտեմբերի 7-ին նշվում է Հայաստանի Զինված ուժերի ինժեներային զորքերի օրը: Բանն այն է, որ 1992թ.-ի հենց այս օրն է ավարտվել ԶՈՒ ինժեներական ստորաբաժանման ձևավորումը:
Ինժեներական զորքերի հիմնական խնդիրը Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտու ականազերծումն է:
Բանն այն է, որ կոնֆլիկտից հետո բազմաթիվ տարածքներ` այդ թվում սահմանամերձ գյուղերի տարածքներ, շարունակում են ականապատված մնալ: ՄԱԿ-ի անցկացրած ուսումնասիրության տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ 80-ից 100 հազար ական կա:
Նշենք, որ 1994 թվականից ականների պայթունից տուժել է 394 խաղաղ բնակիչ: Նրանց մեկ երրորդը զոհվել է: