Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ
07/09/2013 13:41

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ