Երևանի կոնյակի գործարանը սկսեց մթերում. Սպասվում է աննախադեպ մթերում
09/09/2013 17:20

Երևանի կոնյակի գործարանը սկսեց մթերում. Սպասվում է աննախադեպ մթերում

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը մթերելու է 35 հազար տոննա խաղող: Նման ծավալը աննախադեպ է վերջին 15 տարիների ընթացքում: Այսօր Այգավան մասնաճյուղում մեկնարկեց Երևանի կոնյակի գործարանի խաղողի մթերումը:

Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը լրագրողներին փոխանցեց, որ խաղողը մթերվելու է 145 դրամ մեկ կգ-ի դիմաց` Երևանի կոնյակի գործարանի Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերում և 135 դրամ՝ Տավուշի մարզում: Նշենք, որ այս տարի մթերվող խաղողի արժեքը 5 դրամով ավելի բարձր է նախորդ տարվա ԵԿԳ-ի առաջարկած գնից: Գումարը խաղողագործները կստանան 2-3 բանկային օրվա ընթացքում: Այդ նպատակով 360 հազար խաղողագործներ բանկերում հաշիվներ են բացել:

Ա. Գրգորյանը նշեց նաև, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով խաղողի բերքը կորցրած 340 խաղողագործներին ապառիկ տրված բուժանյութի գումարը զրոյացվում է. շուրջ 54 մլն դրամ:

900 գյուղացի ԵԿԳ-ի հետ ունի 7 տարվա պայմանագիր, ամբողջ խաղողը հանձնելու են Երևանի կոնյակի գործարանին: ԵԿԳ-ն նաև խրախուսել է խաղողի նոր այգիներ հիմնումը:

Արա Գրիգորյանը նաև փոխանցեց, որ հաջոդր տարի նպատակադրվել են մթերել 42 հազար տոննա, լուծվել է խաղողի պահելու հարցը, նպատակն ունի նաև աջակցել խաղողի այգիների ավելացմանը:

Երևանի կոնյակի գործարանը սկսեց մթերում. Սպասվում է աննախադեպ մթերում