.jpg)
Գալուստ Սահակյանը` Սուրիկ Խաչատրյանի վերադարձի մասին. Ամեն ինչ հնարավոր է
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երկրի արդարադատության բլոկի մարմին չէ և չի կարող պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ հունիսմեկյան հայտնի դեպքերից հետո Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի որդու և անվտանգության աշախատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
«Դա լիազոր մարմնի գործն է, և իրենք են որոշում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, Ս. Խաչատրյանը անմե՞ղ է և պաշտոնից անիմա՞ստ զրկվեց, Գ. Սահակյանը հիշեցրեց, որ նա ինքնակամ է պաշտոնից հրաժարվել; Հարցին, թե, այսինքն, եթե ուզի հետ գալ որևէ պաշտոնի, ապա հետ կգա՞, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով, մտային կարողություններով և զազրախոսություններով»:
Խմբակցության ղեկավարը չցանկացավ դատաիրավական համակարգից խոսել, բայց «խնդիրը նրանում է, որ մարդիկ եկել են տուն՝ ինչ-որ գործողություն կատարելու, երևի հետաքննող մարմինը կորոշակիացնի իր մոտեցումը»:
Նախորդող հրապարակում՝ Սուրիկ Խաչատրյանի որդու քրեական հետապնդումը դադարեցվել է