ԲՀԿ պատգամավոր. Չեմ ուզում քննարկել նախագահի իրավունքները
09/09/2013 16:12

ԲՀԿ պատգամավոր. Չեմ ուզում քննարկել նախագահի իրավունքները

Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար բավականին լավ պայմաններ կստեղծի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման վստահություն հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանը:

Որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կարծիքն ավելի հիմնավոր լինի, ԲՀԿ պատգամավորը կոչ արեց համբերել՝ մինչև ԱԺ-ում լիարժեք քննարկում կլինի:

«Բայց եթե երկրի Նախագահը մի բան ասում է, ու եթե նա այդ երկրի ընտրված Նախագահն է, ուրեմն այդ իրավունքն ունեցել է: Ես չեմ ուզում քննարկել Նախագահի իրավունքներն ու պարտականությունները. դրանք ամրագրված են հիմնական օրենքով»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ պատգամավորը: 

ԲՀԿ պատգամավոր. Չեմ ուզում քննարկել նախագահի իրավունքները