.jpg)
Մաքսային միության հարցը կոալիցիայում քննարկվել է. ՕԵԿ-ը տեղյակ չէ՞
«Հովիկ Աբրահամյանի ասածները չեմ մեկնաբանում»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, որ մինչ Մոսկվա մեկնելը ՀՀ Նախագահը Մաքսային միություն մտնելու հարցը քննարկել է կոալիցիոն քաղաքական ուժերի հետ, ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Հարցին, թե ե՞րբ է եղել նշյալ հանդիպումը, Հ․Բիշարյանը չպատասխանեց։ Նա, սակայն, ասաց, որ հինգշաբթի տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հաղորդագրության տեսքով տարածել է իր մոտեցումները Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։
Հարցը կրկնելուց հետո, թե ե՞րբ է եղել հանդիպումը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Հ. Բիշարյանն այդպես էլ ոչինչ չասաց՝ ձեռքը վերցրեց օրենքի ինչ-որ նախագիծ ու սկսեց ընթերցել:
Նախորդող հրապարակում՝ Ռ. Հակոբյան. Մաքսային միությանը միանալու փաստաթղթերը նվաստացուցիչ են