.jpg)
«Իշխանությունները քննարկում էին մի պայմանագիր, որը չէր բխում երկրի շահերից»
Թեև երկար ժամանակ աշխատանքներ էին տարվում Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, սակայն միայն Մոսկվայում՝ Մաքսային միությանը միանալու հայտարարուռթյունից հետո պարզ դարձավ, որ Ասոցացման համաձայնգրի հետ կապված պրոցեսները ձախողվում են: ԱԺ-ում, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղից կարող ենք հետևություններ անել, որ չորս տարի շարունակ Հայաստանի իշխանությունները Եվրոպայի հետ քննարկում էին մի պայմանագրր, որը չէր բխում մեր երկրի շահերից և դեմ է շահերին, և միայն Մոսկվայում Սերժ Սարգսյանը գլխի ընկավ, որ Ասոցացման համաձայնագիրը չի բխում ՀՀ շահերից»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նա հարցադրում հնչեցրեց, թե պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշնակում միանալ Մաքսային միությանը և ի՞նչ՝ մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը. «Իսկ այդ հարցերի պատասխանները, ես վստահ եմ, որ ոչ մեկ չունի, նույնիսկ այն մարդիկ, ովքեր սատարում են նման որոշմանը»: