Ռ. Հակոբյան. Մաքսային միությանը միանալու փաստաթղթերը նվաստացուցիչ են
09/09/2013 12:46

Ռ. Հակոբյան. Մաքսային միությանը միանալու փաստաթղթերը նվաստացուցիչ են

Մաքսային միությանը միանալու փաստաթղթերը նվաստացուցիչ են, տեղի է ունենում մի բան, որի մասին ԱԺ-ն ընդհանրապես տեղյակ չէ: ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Նա ուշադրություն հրավիրեց միջազգային մամուլին, սոցցանցերին և բարձրացված աղմուկին, որը բարձրացել է ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալուն: «Ճակատագրական պահ է, և խորհրդարանն իր պատասխանատվությունը պետք է կիսի»,- ասաց նա՝ առաջարկելով շուտաբույթ քննարկել Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը:

Ռ. Հակոբյանը նկատեց, որ հարցն այնպիսին է, որ պետք չէ նայել դիմություն է, թե ընդդիմություն. «Մի բաժանեք ուժերին իշխանական և ոչ իշխանական. Սա համապետական հարց է, մենք պետք է բոլորս միասին քննարկենք»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, թե ԱԺ-ում քննարկվելու են փաստաթղթի պայմանները, նա ևս մեկ անգամ ասաց, որ ոչ մի գաղտնի բան չի արվում:

Հ. Աբրահամյանը նշեց նաև, որ ՀՀ Նախագահն իրեն սատարող ուժերի հետ քննարկել է հարցը և որոշում ընդունել, «ժամանակը կգա, և երբ փաստաթուղթը կգա ԱԺ, այդ ժամանակ էլ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետը կհայտնի»:

«Մենք ասում ենք, որ շարունակելու ենք ԵՄ-ի հետ բոլոր բարեփոխումները, որոնք դեռ սկզբնակական շրջանում նախատեսել էինք»,- եզրափակեց խոսքը խորհրդարանի ղեկավարը:
 

Ռ. Հակոբյան. Մաքսային միությանը միանալու փաստաթղթերը նվաստացուցիչ են