Երևանում  քոլեջի 1-ին հարկը փլուզվել է
10/09/2013 11:50

Երևանում քոլեջի 1-ին հարկը փլուզվել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 շենքի՝ քոլեջի, 1-ին հարկը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է քոլեջի բուժկետի և սանիտարական սենյակի երկաթբետոնե հատակները՝ ընդհանուր 30 ք.մ: 

Երևանում քոլեջի 1-ին հարկը փլուզվել է