.jpg)
130 սիրիահայեր մշտական բնակություն են հաստատել Արցախում
«Մեր որոշ սիրիահայ հայրենակիցներ, մոտ 130 մարդ, մշտական բնակություն են հաստատել Արցախում, սակայն վերաբնակեցվողների ընդհանուր կառուցվածքում մեծ թիվ չեն կազմում»,- արձագանքելով սիրիահայերին Արցախում բնակեցնելու մասին տեղեկություններին՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Արցախում մշտական հիմունքներով ապրելու համար ավելի շատ դիմում են մեր այն հայրենակիցները, ովքեր ժամանակին ապրել են ադրբեջանական տարբեր քաղաքներում, իսկ 80-ականների վերջին սկիզբ առած բռնությունների ալիքի ու պատերազմի հետևանքով՝ լքել են իրենց տները: Այսօր նրանց մի մասը ցանկություն ունի բնակություն հաստատել Արցախում:
«Արցախի իշխանությունն առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով ու ապաստան է տրամադրում այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ տեղահանվել են իրենց տներից ու աջակցության կարիք ունեն»,- ասաց Դ. Բաբայանը: