Սոցիալական ապահովության նախարարը խոստացավ օգնել ազատամարտիկներին
11/09/2013 11:32

Սոցիալական ապահովության նախարարը խոստացավ օգնել ազատամարտիկներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն երեկ նախարարություն էր հրավիրել մի խումբ ազատամատիկների, ովքեր արդեն մի քանի ամիս է պայքարում են իրենց սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: 

«Հանդիպման օրակարգը ձևավորել ենք ձեր առաջարկով: Նկատի ունենալով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի մասին տեղեկատվության պակաս կա, նաև հաշվի առնելով ձեր կողմից բարձրացված խնդիրները, հանդիպման սկզբում նախարարության պատասխանատուները ձեզ համառոտ տեղեկատվություն կտրամադրեն ձեր իրավունքների, արդեն իսկ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին»,- նշեց նախարարը:

Նախարարության մասնագետները նշեցին, որ րոշակի առաջնահերթություններ են սահմանվելու ազատամարտիկներին ավանդների փոխհատուցման, զբաղվածության ակտիվ ծրագրերում ընգրկելու համար, ՀՀ ԱՍՀ նախարարի ուղեգրով, նախարարության միջոցով պետական պատվեր իրականացնող առողջապահական կազմակերպություններում ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներն ավճար ստանալու են բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ, ավելանալու են արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների, կենսաթոշակների չափերը, հստակեցվելու է հաշմանդամ ազատամարտիկների անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման կարգը և այլն:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախատեսված փոփոխություններն արդյունավետ իրականացնելու համար, անհրաժեշտ է կատարել մարտական գործողությունների մասնակիցների ընդհանուր հաշվառում: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի միասնական հաշվառման հարցերով.

«Տեսնում ենք, որ դուք էլ եք շահագրգռված, որպեսզի մեր խնդիրները լուծում ստանան: Սա ճիշտ է` մարդկային է, բայց խնդրում ենք ավելի հետևողական լինել»,- հանդիպման վերջում նշեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
 

Սոցիալական ապահովության նախարարը խոստացավ օգնել ազատամարտիկներին