Վրաստանում ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել
11/09/2013 11:48

Վրաստանում ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել

Այս տարի ամառային սեզոնին Վրաստանի ծովափնյա շրջաններում ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: Միայն վերջին երեք օրում արձանագրվել է երկու դժբախտ դեպք. ջրահեղձվել են երկու երիտասարդ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ջրահեղձության հիմնական պատճառներն են լողալ չիմանալը, գինովցած կամ ուշ երեկոյան ծովում լողալը, անվտանգության կանոններին և սպասվելիք փոթորկի նախազգուշացումներին չհետևելը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է Վրաստանում իրենց հանգիստը կազմակերպող ՀՀ քաղաքացիներին պահպանել ծովափնյա հանգստի անվտանգության կանոնները, հետևել զգուշացնող նշաններին և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի կողմից պարբերաբար տարածվող եղանակային պայմանների փոփոխությանը վերաբերվող հայտարարություններին, փոթորկի նախազգուշացումներին:

Վրաստանում ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել