Սամվել Ալեքսանյան. Պատմամշակութային արժեք...Ես էդ փրկել եմ կռիսանոցից
11/09/2013 15:35

Սամվել Ալեքսանյան. Պատմամշակութային արժեք...Ես էդ փրկել եմ կռիսանոցից

Վա՞տ ա, որ ինձ պաշտպանում են ձեզնից, որովհետև սաղդ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, պատասխանելով Ծածկած շուկայի մոտ մի քանի օր առաջ իրեն պաշտպանող կանանց մասին հարցին: 

«Ինձ բոլորն են պաշտպանում. կանայք էլ, տաղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ, սաղ պաշտպանում են ինձի, վա՞տ ա: Ոչինչ, մի օր խիղճներդ կգա, դուք էլ իմ մասին ճիշտը կգրեք»,- ասաց Սամվել Ալեքսանյանն ու ընդգծեց` Ծածկած շուկայի դեպքում ոչ թե քանդվել է պատմամշակութային հուշարձանը, այլ` մաքրվել է կռիսանոցը:

«Պատմամշակութային արժեք, Պատմամշակութային արժեք: Ես էդ փրկել եմ կռիսանոցից»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
 

Սամվել Ալեքսանյան. Պատմամշակութային արժեք...Ես էդ փրկել եմ կռիսանոցից