.jpg)
«Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելու հանգամանքը չի կաշկանդելու ՀՅԴ-ին»
ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմելու իշխանության հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելու հանգամանքը, Ա. Ռուստամյանի խոսքով, որևէ կերպ չի կաշկանդելու ՀՅԴ-ին։
«Եթե անհամատեղելի իրավիճակ առաջանա, ապա դա չի հանդուրժի ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ Վահան Հովհաննիսյանը»,- հավաստիացրեց Ա. Ռուսատմյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, թե ներկայիս գործընթացները համեմատելի չեն մինչև սեպտեմբերի 3-ի իրավիճակի հետ։
«Հայաստանը պատրաստվում է մտնել նոր գործընթացների մեջ, և պետք է իրականացնել հստակ, հաշվարկված գործողությունների ծրագիր՝ պատմական սխալ չգործելու համար։ Մենք չենք կարող սխալ կողմնորոշումների պատճառով կորցնել այն, ինչ ունենք։ Մեր ամենակարևոր խնդիրն է՝ մեր սերունդներին կտակել 42 հազար կմ հայկական տարածք»,- եզրափակեց խոսքը Ա. Ռուստամյանը: