Սենսացիաներ չկան. Գալուստ Սահակյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին
13/09/2013 12:42

Սենսացիաներ չկան. Գալուստ Սահակյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ Եվրոպան շատ լավ գիտի, որ Հայաստանն իր բոլոր բարեփոխումների ծրագրերը վերցրել է Ռուսաստանից: «Մենք միշտ ասել ենք, որ «և-և»-ի կողմնակից ենք: Մեր շահը համադրելով այլ պետությունների հետ՝ բարեկամական կապեր ենք հաստատում:

«Այստեղ սենսացիաներ չկան և մի քանի օր առաջ էլ այդ մասին ասվել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին, ասաց նա:

Անդրադառնալով հարցին, որ հանրությունը տեղեկացված չի եղել գործընթացին, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Նախագահն իր լիազորությունների մեջ է եղել և նախաստորագրումը դեռ չի նշանակում պայմանագիր:

«Ես չեմ կարծում, որ Նախագահն ինչ-որ քայլերի գնա, որոնք չեն բխի պետության շահերից»,-ասաց նա:

Սահակյանը հիշեցրեց, որ ժողովրդական սկզբունքները մշակվել են Եվրոպայի հետ, որը շատ դրական արդյունք է տվել: Հիմա խոսքը տնտեսության մասին է.

«Եվրոպայի հետ մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Շահերը բխում են երկու կողմերից էլ: Այնպես էլ չէ, որ մենք Եվրոպայի հետ համագործակցելով շահագրգռված ենք, Եվրոպան՝ ոչ»:
 

Սենսացիաներ չկան. Գալուստ Սահակյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին