Արցախի նախագահը մասնակցել է Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծմանը
17/09/2013 17:45

Արցախի նախագահը մասնակցել է Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Մոսկվա քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահ Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարևոր է համարել հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյուններից` հավելելով, որ այն խորհրդանշում է նաև մեր ժողովրդի միասնությունը և պատմական հայրենիքի հետ անսասան կապը:

Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը, Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի, ռուսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
 

Արցախի նախագահը մասնակցել է Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծմանը