Բագրատյան. Ո'չ ԵՄ, ո'չ մաքսային միություն
18/09/2013 14:23

Բագրատյան. Ո'չ ԵՄ, ո'չ մաքսային միություն

Հայաստանը չպետք է գնա ո'չ Մաքսային միություն, ո'չ Եվրոպական միություն: Եթե գնանք ԵՄ, մեզ զոռով կմտցնեն Մաքսային միություն: Մաքսային միություն, թե ԵՄ ասոցացման համաձայնագիր` պետք է արվի հանրաքվեով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետին զարմացրել է, որ «Սերժ Սարգսյանը ասում էր `գնում ենք Եվրոպա», այն դեպքում, երբ երկրի անվտանգությունը ՌԴ-ի ձեռքում:

Նրան զարմացրել էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «ճանաչենք ԼՂ-ի անկախությունը` գնանք Եվրոպա» գաղափարը. «Այդպիսի բան չի լինում, Պուտինը կանչեց` ասաց, մենք ձեր համբալը չենք` մենք էստեղ զորք ունենք»:

Լիբերալ Բագրատյանը միշտ էլ հայտարարել է` Եվրոպա մի գնացեք` կզայրացնեք Ռուսաստանին, սակայն Մաքսային միությունում էլ Հայաստանի համար զարգացման մեծ հեռանկարներ չկան:

 

Բագրատյան. Ո'չ ԵՄ, ո'չ մաքսային միություն