ՊՆ. ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է՝ անվտանգության խնդիրը հաշվի առնելով
18/09/2013 18:20

ՊՆ. ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է՝ անվտանգության խնդիրը հաշվի առնելով

Ռազմավարական բնույթի քաղաքական գրեթե բոլոր որոշումների հիմքում անվտանգության խնդիր կա: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Այս որոշումն ընդունվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն ու հակամարտության առկայությունը տարածաշրջանում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ու Ռուսաստանի Դաշնության հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք և ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում: Հենց սա հաշվի առնելով է կայացվել նման որոշում»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ավելցրեց, որ ժամանակակից սպառազինության ձեռքբերման գործում ռազմավարական գործընկերը աջակցել ու շարունակում է աջակցել Հայաստանին:

 

ՊՆ. ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է՝ անվտանգության խնդիրը հաշվի առնելով