.jpg)
Ինքնասպանության փորձ կատարողը պահանջել է Գագիկ Շամշյանի ներկայությունը
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճընի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Վ. Ս-ն է (ծնվ. 1979թ.), ով պահանջել է, որպեսզի դեպքի վայրում գտնվի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս լսելով ինքնասպանություն փորձ կատարողի բողոքները, երկար բանակցություններ վարելով նրա հետ՝ համոզել է ցած իջնել: