Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
19/09/2013 15:21

Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքիի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 

Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է