Կալիֆոռնիայի և Արցախի միջև կապերը կընդլայնվեն
19/09/2013 17:35

Կալիֆոռնիայի և Արցախի միջև կապերը կընդլայնվեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևան քաղաքում ՀՀ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին և նրան ուղեկցող անձանց հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի և Արցախի միջև կապերի ընդլայնման և խորացման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է, որ ԼՂՀ և Կալիֆոռնիայի միջև փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թևան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Կալիֆոռնիայի և Արցախի միջև կապերը կընդլայնվեն