ԿԸՀ-ն հաստատեց թիվ 38 ընտրատարածքի թեկնածուի ինքնաբացարկի դիմումը
19/09/2013 13:08

ԿԸՀ-ն հաստատեց թիվ 38 ընտրատարածքի թեկնածուի ինքնաբացարկի դիմումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

ԿԸՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի մասին այլ դիմումներ առկա չեն:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը` 18.00-ն:

Նախորդող հրապարակում`  Թիվ 38 ընտրատարածքում գրանցված թեկնածուի ինքնաբացարկ կա
 

ԿԸՀ-ն հաստատեց թիվ 38 ընտրատարածքի թեկնածուի ինքնաբացարկի դիմումը