.jpg)
ՀՅԴ-ն Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի թեկնածուներին ինքնաբացարկի կոչ է անում
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել` նշելով, որ ՀՅԴ-ն չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսին:
«Հաշվի առնելով, որ
- սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,
- ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,
- Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է`
1. Ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»,- ասված է ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այստեղից, որպես պատգամավոր էր ընտված ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով, սակայն, սյունիքյան հայտնի դեպքերից, Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, նշանակվել էր Սյունիքի մարզպետ: