Բակո Սահակյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեոնիդ Տիբիլովին
20/09/2013 11:28

Բակո Սահակյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեոնիդ Տիբիլովին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:

Վստահ եմ, որ բարեկամության և սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների և ժողովուրդների միջև:

Մեկ անգամ ևս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման և ամրապնդման ճանապարհին»:
 

Բակո Սահակյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեոնիդ Տիբիլովին