.jpg)
20/09/2013 18:03
55-ամյա քաղաքացին ցանկացել է ցած նետվել գետնանցումի արգելապատնեշից
Այսօր ժամը 15.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Գ. Նժդեհի հրապարակում գտնվող գետնանցման արգելապատնեշից: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատը:
Փրկարարների և քաղաքացի Գ.Ս.-ի համատեղ ուժերով կանխվել է Ն. Շ.-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը: