.jpg)
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և երկրի բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ոլորտներում՝ մատնանշելով միջազգային հարթակներում Հանրապետության աճող հեղինակությունը:
Վ. Պուտինը նաև ընդգծել է, որ խորը պատմական արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերությունները հասել են դաշնակցային գործընկերության մակարդակի` շարունակելով ինտենսիվորեն զարգանալ, ինչի ապացույցն են Սերժ Սարգսյանի վերջերս՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները:
Բացի այդ` Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել երկկողմ կապերի ողջ համակարգի հետագա առաջընթացը, տարբեր ձևաչափերում բազմակողմանի կառուցողական փոխգործակցության ընդլայնումը, այդ թվում՝ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, ինչն անկասկած բխում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերից: