ԱԺ պատգամավոր. Վիրահայերը դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու
24/09/2013 12:49

ԱԺ պատգամավոր. Վիրահայերը դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու

Վիրահայությունը դեռ չի կողմոնորշվել, թե Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին որ թեկնածուին է տալու իր ձայնը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Պատգամավորն ասաց, որ ինչպես միշտ բոլոր թեկնածուներն էլ ճոխ խոստումներ են տալիս հայերին, սակայն այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, հայերի ձայները մեկ թեկնածուի չեն գնա:

«Երկու տասնյակից ավելի թեկնածուներ են առաջադրվել: Իհարկե, լավ կլինի, որ մեկ թեկնածուի շուրջ հավաքվեն, բայց այս պարագայում հնարավոր չէ»,-ասաց նա:

Տաճատ Վարդապետյանը նաև նշեց, որ ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն թեկնածուն, որը  ջերմ հարաբերություններ կպահպանի Հայաստանի գործընկեր պետությունների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի:
 

ԱԺ պատգամավոր. Վիրահայերը դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու