.jpg)
Ս. Սուրենյանց. Դեմ եմ, որ Փակ շուկայի պայքարը վերածվի քաղաքական պայքարի
«Հայաստանում առկա քաղաքացիական շարժումը 2008 թ. հետո մեր ժողովրդի ամենակարևոր ձեռքբերումն է, թեև այն ուղղորդվում է տարբեր ուժերի կողմից և ճիշտ հունով չի տարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նշելով, որ ինքը այդ շարժման շուրջ նկատում է ստվերային երևույթներ:
Քաղաքագետի խոսքով` շարժումը առանց օրակարգի և երկխոսության հնարավորության դառնում է ինքնանպատակ և հանգեցնում է բախման ոստիկանության հետ, ինչը հաճախ դառնում է խնդրի մոռացման պատճառ:
Նրա խոսքով` ինքը Փակ շուկայի խնդիրը ուսումնասիրել է, հանդիպել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Սամվել Ալեքսանյանի հետ, և կարծում է, որ առաջնային խնդիրը երկրորդվում է ակտիվիստների անհասկանալի պահանջների ֆոնին:
«Փակ շուկայի խնդիրը նոր չէ: Ես այդ թեմայով խոսել եմ Տիգրան Խզմալյանի և Գարեգին Չուքասզյանի հետ, ովքեր ասում են, որ սա պետք է վերածվի մեծ քաղաքական պայքարի, ինչին ես դեմ եմ»,- ասաց Ս. Սուրենյանցը: