Առատ անձրևները հանրապետության հյուսիսային կեսում կդադարեն
24/09/2013 10:28

Առատ անձրևները հանրապետության հյուսիսային կեսում կդադարեն

Առատ անձրևները հանրապետության հյուսիսային կեսում կդադարեն:

Ցիկլոնը կշարունակի գործել միայն հարավային կեսում, պարբերաբար կդիտվի անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Ուշադրություն. հատկապես առատ տեղումներ են սպասվում Վայոց Ձորում ու Սյունիքում: Առանձին վայրերում քամի 18-20մ/վրկ: Ուշ երեկոյան տեղումները կդադարեն նաև հարավային շրջաններում:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3աստիճանով:

Երևանում այսօր կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Օրվա երկրորդ կեսին սպասվում է պարզեցում: Հնարավոր է քամի 10-13մ/վրկ արագությամբ:

Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +16+18 աստիճան տաքություն:
 

Առատ անձրևները հանրապետության հյուսիսային կեսում կդադարեն