.jpg)
ՀՀ-ում մշակվում է կրթական կարիքների գնահատման նոր համակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին:
Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին:
Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռու և Տավուշի մարզերում:
ՀՀ ԿԳՆ-ի և UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի: