ԼՂՀ նախագահը բարոնուհի Քոքսին շքանշան է հանձնել
26/09/2013 19:55

ԼՂՀ նախագահը բարոնուհի Քոքսին շքանշան է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահի հրամանագրով բարոնուհին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ԼՂՀ նախագահը բարոնուհի Քոքսին շքանշան է հանձնել