.jpg)
Քոքսը` հայ ռազմագերու մասին. Հույս ունեմ` Ադրբեջանից արդարություն կպահանջեն
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին ես մանրամասն տեղյակ չեմ, բայց այն, որ նա Ադրբեջանում է` արդեն շատ լուրջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը Ադրբեջանից արդարությունն ու ազատություն կպահանջի»,- ասաց բարոնուհին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում էր հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նախնական տեղեկություններով՝ նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակումներ` Հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում