Բակո Սահակյան. Եկեղեցին մեծ ներդրում ունի Արցախին սատարելու հարցում
30/09/2013 16:27

Բակո Սահակյան. Եկեղեցին մեծ ներդրում ունի Արցախին սատարելու հարցում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի նաև Արցախին սատարելու հարցում:

Երկուստեք կարևորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային հիմքերից մեկը, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրտվության վարչությունից:
 

Բակո Սահակյան. Եկեղեցին մեծ ներդրում ունի Արցախին սատարելու հարցում