Դավիթ  Բաբայան. Խաղաղ լուծումն այլընտրանք չունի
30/09/2013 17:50

Դավիթ Բաբայան. Խաղաղ լուծումն այլընտրանք չունի

«Համանախագահների համատեղ հայտարարության գլխավոր մեսիջը տարածաշրջանում կայունության պահպանման և հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցն էր»,- մեկնաբանելով համանախագահների համատեղ հայտարարությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ համանախագահները մշտապես շեշտում են, որ հիմնախնդիրն ունի կարգավորման մեկ տարբերակ՝ լուծում խաղաղ ճանապարհով:

«Համանախագահների հիմնական խնդիրն այս պահին՝ տարածաշրջանը անկայուն զարգացումներից զերծ պահելն է, իսկ Իրան-ԱՄՆ երկխոսության պայմաններում, տարածաշրջանի կայունության հարցը միջազգային հանրության համար դառնում է առավել կարևոր»,- նշեց Դ. Բաբայանը:


Նախորդող հրապարակում՝ Համանախագահների կոչը. Զերծ մնալ հակամարտության սրման տանող գործողությունից
 

Դավիթ Բաբայան. Խաղաղ լուծումն այլընտրանք չունի