Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22-ամյակը
30/09/2013 18:26

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22-ամյակը

Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:

«Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքի համահեղինակ պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանն ներկայացրել է Արցախի մշակութային կոթողները՝ մասնավորապես ԼՂՀ ճարտարապետական հուշարձանները, ինքնատիպ խաչքարերն ու գորգերը»,- նշված է հաղորդագրությունում:
 

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22-ամյակը