Հայաստանի տուն-ինտերնատներում 1090 տարեց մարդ է ապրում
01/10/2013 12:06

Հայաստանի տուն-ինտերնատներում 1090 տարեց մարդ է ապրում

Հայաստանի բնակչության 12.1 տոկոսը տարեցներ են: Ինչպես Aysor.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչությունից, տարեցների 60 տոկոսը կանայք են: Վարչությունից հայտնեցին, որ այս տարվա տվյալներ այն մասին, թե նրանցից քանիսն է միայնակ, դեռևս չունեն: Վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի տուն-ինտերնատներում 1090 տարեց է ապրում:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով՝ 65-75 տարեկան մարդիկ համարվում են տարեց, 75-90 տարեկանները՝ ծեր, իսկ 90 տարեկանից բարձրը՝ երկարակյաց:

Հավելենք նաև, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73-74 տարի է:
 

Հայաստանի տուն-ինտերնատներում 1090 տարեց մարդ է ապրում