Ա. Հարությունյան. Այս իշխանությունները մինչև հաջորդ ընտրություններ չեն ձգի
07/10/2013 14:46

Ա. Հարությունյան. Այս իշխանությունները մինչև հաջորդ ընտրություններ չեն ձգի

«Նորընտիր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության վերաբերյալ ԱԺ-ում քվեարակության շուրջ կատարված զարգացումները, մասնավորապես, ընդդիմության քվեարկության վերաբերյալ պատմությունը կազմակերպվել էր իշխանությունների կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Իշխանությունները ցանկացան ցույց տալ, որ սա է ընդդիմությունը` ինչպես է խոսում և ինչպես է քվերակում»,-նշեց Ա. Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, սակայն, երկրում դրությունը այնքան վատ է, որ իշխանությունները «չեն ձգի մինչև հաջորդ ընտրություններ»:
«Այս վիճակը չի մնա, եթե նույնիսկ կուսակցությունները փակեն գրասենյակները և տուն գնան: Պահ է գալու, երբ առաջ են գալու խելագարված ամբոխները և արդեն ոչինչ էական չի լինելու»,-նշեց Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Հարությունյանը նշեց, որ նման բարձր ամբիոնից հանդես գալու հնարավորությունը մինչև վերջ չօգտագործվեց:

Նրա կարծիքով, ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ԵԽԽՎ-ի իր ելույթում Նախագահը պետք է անպայման արծարծեր Ռամիլ Սաֆարովի հերոսացման հարցը:

Ա. Հարությունյանը նշեց, որ նման խաղաքարտ Հայաստանը երբևէ չի ունեցել և այդ իրավիճակի ընձեռնված հնարավորությունները ՀՀ-ի իշխանությունները մինչև վերջ չեն օգտագործում:

 

Ա. Հարությունյան. Այս իշխանությունները մինչև հաջորդ ընտրություններ չեն ձգի