.jpg)
Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում բացվել է մարզահրապարակ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կաևորել է այսպիսի ենթակառուցվածքների առկայությունը մայրաքաղաք Ստեփանակերտում` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզմանը:
Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նախագիծը հովանավորած մյուս բարերարներին Արցախին օգնելու համար` նշելով, որ դա բարեկամության վառ դրսևորումներից է:
Միջոցառմանը մասնակել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: