.jpg)
Մարգար Օհանյանին ազատ արձակեցին
«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:
Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ:
Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար: