Ա. Մխիթարյան. Զորավարժություններին պետք է լուրջ վերաբերվել
09/10/2013 13:55

Ա. Մխիթարյան. Զորավարժություններին պետք է լուրջ վերաբերվել

«Ադրբեջանը բաց տեքստով խոսում է հայկական տարածքների նկատմամբ ունեցած նկրտումների մասին, իսկ այդ պայմաններում մեզ միայն մնում է ամեն պահ պատրաստ լինել հնարավոր ագրեսիային: Այս առումով, պետական կառավարման մարմինների մասշտաբով այս մարզումները շատ կարևոր նշանակություն ունեն»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով երկրում իրականացվող մասշտաբային մարզումները, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

«Հավանական պատերազմին միայն բանակի պատրաստվածությունը քիչ է, դրան պետք է լինի ողջ կառավարման համակարգը, ամեն մեկն իր խնդիրն է ունենալու: Այս մարզումներին պետք է լուրջ վերաբերվեն, հակառակ դեպքում հետագայում մեծ խնդիրներ կունենանք»,- ասաց Ա. Մխիթարյանը:

Նա նշեց, որ խորհրդային տարիներին ևս տարբեր մասշտաբի մարզումներ անցկացվել են և պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդյունավետ է: 

Ա. Մխիթարյան. Զորավարժություններին պետք է լուրջ վերաբերվել