Հայաստանի քաղաքների ղեկավարները, կարծես, մրցում են
10/10/2013 09:15

Հայաստանի քաղաքների ղեկավարները, կարծես, մրցում են

Հայաստանի քաղաքների ղեկավարները, կարծես, միմյանց հետ մրցում են, թե ով ավելի ճոխ տոն կկազմակերպի քաղաքի օրվա առիթով: Նախօրեին գեներալիտետն էր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ իր ողջ ուժերը մոբիլիզացրել Էջմիածին քաղաքի օրը տոն դարձնելու համար, երեկ էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հարազատ Աբովյան քաղաքի 50-ամյակն էր:

«Հրապարակը» հիշեցնում է, որ քաղաքապետն էլ Ծառուկյանի փեսան է: Բացի շաբլոն դարձած բեմականացումներից և հայոց երկնակամարում փայլող աստղիկների կատարումներից, ԲՀԿ ղեկավարը ստեղծագործական մոտեցում էր դրսևորել այս տոնը յուրօրինակ դարձնելու համար՝ Հայաստան էր բերել Խաչատուր Աբովյանի թոռնուհուն՝ Օլգա Մավրինային: 

Հայաստանի քաղաքների ղեկավարները, կարծես, մրցում են