.jpg)
Հրայր Թովմասյան. Բուդաղյանն ու Առաքելյանը կարող են հրաժարվել համաներումից
«Նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից»: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ այդ անձանց դատը կշարունակվի ու կհասնի տրամաբանական ավարտին:
Հ. Թովամսյանը նաև նշեց, որ համաներումից չեն կարող հրաժարվել այն անձինք, որոնց նկատմամբ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա:
Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանին և Տիգրան Առաքելյանին, ապա, Հրայր Թովմասյանը փոխանցեց, որ նրանց գործերը ևս դատաքննության փուլում են:
Նախորդող հրապարակումներ՝ Արտակ Բուդաղյանի փաստաբանը 2 օրից կհրապարակի տեսագրությունը
Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից