Պայթյուն հայ-հունական քոլեջում. Ուսանողներից մեկին տեղափոխել են հիվանդանոց
11/10/2013 09:51

Պայթյուն հայ-հունական քոլեջում. Ուսանողներից մեկին տեղափոխել են հիվանդանոց

09:23 րոպեին ԱԻՆ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ԿԳՆ Հայ-հունական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել:

Aysor.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ իրենց աշխատակիցները տեղում արձանագարել են, որ փոս է առաջացել պայթյունից: Սա, սակայն, ինչպես ասաց մեր զրուցակիցը, դեռ նախնական տեղեկատվություն է:

Նա նաև նշեց, որ այդ տարածքով բարձրաոլտ հոսանքի մալուխներ են անցնում:

Այս պահին ԱԻՆ ՃԿ աշխատակիցները տեղում աշխատում են:

Aysor.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացրեց, որ այս պահին տարածքում աշխատում են ԱԻՆ, Ոստիկանության և Շտապ օգնության աշխատակիցները. Քոլեջի աշակերտներից մեկին` արնաշաղախ դեմքով, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քոլեջի ուսանողները վախեցած են, նրանցից ոչ մեկը չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել: 

Այս պահին ոստիկանության աշխատակիցները հորդորում են խուճապի չմատնվել և հավատացնում են, որ վերահսկում են իրավիճակը:

Մանրամասները` շուտով:

Պայթյուն հայ-հունական քոլեջում. Ուսանողներից մեկին տեղափոխել են հիվանդանոց