.jpg)
«Զորի Բալայանի նամակի միտքը հղացել է Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում»
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն անդրադաձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Վերջինս հայտարարեց, որ նամակում արծարծված Գյուլիստանի պայմանագիրը կենդանացնելու և Արցախը ՌԴ կազմում ընդգրկելու միտքը գողացել է իրենից:
Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ սույն գաղափարը նա արծարծել է դեռևս 2011թ մայիսի 9-ին, այն ժամանակ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում: Ըստ Հակոբյանի, սակայն, եթե Զորի Բալայանը իր նամակում ՌԴ կազմում Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնում է Մոսկվայի հայեցողությանը, ապա նա Ղարաբաղի համար սահմանում է ՌԴ կազմում ներքին քաղաքական սուբյեկտի կարգավիճակ, որը և հնարավորություն կընձեռի «պահպանել 15.000 քռ կմ էթնոմշակութային տարածքը»:
«Արցախյան վիկինգ Զորի Բալայանի նամակի միտքը հղացել է Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում, երբ ՀՀ Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար քաղաքական առաջնահերթություն է»,- ասաց Դ. Հակոբյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, ողջունում է Զորի Բալայանի նամակում արծարծված գաղափարները: