.jpg)
Նախագահ. Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան գիտնական դառնալու
Իր ողջույնի խոսքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանի առաջավոր գիտությունը նպաստել է մեր երկրի տնտեսության և սոցիալական զարգացման վրա:
«Ակադեմիան ձևավորել է հասարակական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների զգալի բանակ, որը բարեփոխել է մի ողջ ժողովրդի բարեկեցվածք: Այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածները: Մենք չպետք է դադարեցնենք այս ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- իր խոսքում ասաց Ս. Սարգսյանը:
Նախագահը հատկապես կարևորեց այն բարեփոխումները, որոնք պետք է լինեն նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման համար: Ս. Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ հասարակության մեջ պետք է գիտնականը բարձր վարկանիշ ունենա:
«Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան գիտնական դառնալու»,- ասաց Նախագահը:
Նա միևնույն ժամանակ համոզվածություն հայտնեց, որ առանց միջազգային համագործակցության գիտության զարգացում հնարավոր չէ, քանի որ, Նախագահի խոսքով, համագործակցությունը պարտադիր է՝ զարգանալու, առաջ ընթանալու համար:
Դիմելով միջոցառմանը ներկա գիտնականներին՝ ՀՀ Նախագահը նշեց, որ նախորդ յոթանասուն տարում իրենք և իրենց նախորդ սերունդները կատարել են մեծ աշխատանք, որը, Ս. Սարգսյանի խոսքով, կարելի է կոչել գիտական սխրանք: Նա գիտնականներին կոչ արեց շարունակել Ակադեմիայի փառավոր հայտարագործությունները, որոնք կլինեն ի փառս երկրի:
Այնուհետ Նախագահն ավելի քան 18 գիտնականի շնորհեց պատվո շքանշաններ, կոչումներ և պատվոգրեր: