.jpg)
«Մաքսային Միություն մտնելուց հետո ԶԼՄ-ների վիճակը կվատթարանա»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս տարի Հայաստանում ընտրությունները որակյալ լուսաբանվեցին, քանի որ դա հրահանգ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նավասարդյանն ասաց, որ նման եզրահանգնման է եկել, քանի որ ընտրություններից անմիջապես հետո պատկերը դարձյալ նույնն է, տեղեկատվական դաշը դարձյալ հիասթափեցնող է: Նա կարծում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելուց հետո ԶԼՄ-ների վիճակն ավելի կվատթարանա:
«Գուցե ոչ ակտիվ և դաժան ձևով, բայց խոսքի ազատության սահմանափակումները առանձին դեպքերում կդառնան լուրջ մարտահրավեր»,- նշեց նա։
Բորիս Նավասարդյանին մտահոգում է հատկապես հայաստանյան հեռուսաընկերությունների վիճակը:
«Հանրային հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ կան, վերջին տարիների ընթացքում քանի անգամ հայեցակարգը փոխվել է։ Մենք շատ լավ հիշում ենք նախկին ղեկավարության պնդումը: Նրանք պնդում էին, որ քանի որ հանրային են, մեծամասնության պահանջարկը պետք է արտահայտեն։ Դրա համար ռեյտինգ ապահովելու համար համապատասխան հաղորդում էին ցույց տալիս: Հիմա էլ լսարանի կորուստն է խնդիր»,-ասաց նա՝ հավելելով, որ հայեցակարգի փոփոխությունից հետո էլ ինքը Հանրայինի աշխատանքը բավարար չի համարում: