Վարդան Դևրիկյան. Բալայանի նամակը շրջադարձ էր հայ քաղաքականության մեջ
21/10/2013 16:59

Վարդան Դևրիկյան. Բալայանի նամակը շրջադարձ էր հայ քաղաքականության մեջ

Զորի Բալայանի նամակը գրագետ ու խորը վերլուծությամբ էր գրված: Ամեն ինչում կար կուռ մտածողություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը, անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին.

«Ասեմ, որ ոմանք կարդում են նամակի միայն հայերեն տարբերակն ու տարբեր բնորոշումներ են տալիս: Բանն այն է, որ նամակում կան լեզվական կայուն կաղապարներ, որոնք գրված են ռուսերենով, և որոնք հարիր են միայն այդ լեզվին և զուտ այդ հանգամանքը թյուրիմացությունների առիթ է դարձել»,- ասաց Վարդան Դևիրկյանն ու ավելացրեց.

«Կարդալով այդ նամակը ես հասկացա, թե որքան գրագետ ու խորը վերլուծությամբ է այն գրված: Պիտի ասեմ, որ սա խորը և մեծ արժանապատվությամբ գրված մի նամակ է, որը մեծ շրջադարձ էր հայ քաղաքականության մեջ»:

Միաժամանակ գրականագտեը նշեց, որ այսօր Զորի Բալայանին ու նրա նամակը քննադատում են հիմնականում այն մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին «թաքնվել էին ծառերի հետևում» կամ հեռացել էին արտերկիր: 

«Հիմա Բալայանին են ասում, թե վտանգում է Արցախի անվտանգությունը: Դա բարոյական չէ: Կարող եմ ասել, որ այս նամակն ունի քաղաքական ենթատեքստ, սակայն այն գրվել է առանց իշխանությունների իմացության: Բալայանն այսպիսով արտահայտել է, ոչ թե պետության տեսակետը, այլ` իր, պետության մտավորականի»,- ասաց գրականագետը:

Հիշեցնենք, որ օրերս գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում անդրադարձել էր Արցախի խնդրին: 
 

Վարդան Դևրիկյան. Բալայանի նամակը շրջադարձ էր հայ քաղաքականության մեջ