Հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի տներից մեկում. Տանտերը հիվանդանոցում է
21/10/2013 09:55

Հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի տներից մեկում. Տանտերը հիվանդանոցում է

Այսօր առավոտյան ժամը 06.51-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը գույքով՝ 22 քմ, իսկ բնակիչ՝ Ա. Պ.-ը (մոտ 40 տարեկան) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի տներից մեկում. Տանտերը հիվանդանոցում է